Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների ստեղծագործական հավաք

Հարգելի բարեկամ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հրավիրում է մասնակցելու հեղինակային կրթական ծրագրի հեղինակների ամենամյա 19-րդ ստեղծագործական հավաքին:

Մայիսի 1-24 կրթահամալիրի նախակրթարաններում, դպրոցներում, Քոլեջում, ուսումնական կենտրոններում, մանկավարժական լաբորատորիաներում բաց ստուգատես է՝ «Նորարարական մանկավարժության ծրագրերի իրականացում հանրակրթությունում» ծրագրի 2024 թ. աշխատանքներով, կրթահամալիրի ուսումնական օրացույցով:

Ձեր ընտրությամբ կարող եք մասնակցել ստեղծագործական հավաքի բաց պարապմունքներին, կլոր սեղաններին՝ հրապարակված հավաքի աշխատակարգում, օրացույցում։

Հավաքի ընթացքի մասին լուսաբանումները, արդյունքները՝  mskh.am-ում, հավաքի բլոգում, «Դպիր» մանկավարժական հանդեսում, ուսումնական բլոգներում, սոցցանցում։

Հավաքին միանալու համար անհրաժեշտ է գրանցվել: Մասնակից խմբերը կարող են օգտվել նաև կրթահամալիրի կրթական կացարաններից՝ նախապես հայտում լրացնելով համապատասխան տողը։

Leave a comment