Աշնանային ստեղծագործական 18-րդ բաց հավաք 2023

Հարգելի բարեկամ,

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հրավիրում է մասնակցելու հեղինակային կրթական ծրագրի հեղինակների ստեղծագործական հավաքին:

2023 թ. հոկտեմբերին կրթահամալիրի նախակրթարաններում, դպրոցներում, Քոլեջում, ուսումնական կենտրոններում, մանկավարժական լաբորատորիաներում բաց ստուգատես է՝ «Նորարարական մանկավարժության ծրագրերի իրականացում հանրակրթությունում» ծրագրի 2023 թ. աշխատանքներով, կրթահամալիրի ուսումնական օրացույցով:

Հավաքին ներկայանում են «Բլեյան» կրթական բաց ցանցի մանկավարժական աշխատողները, խմբերը, սովորողները, ծնողներ:

Ձեր ընտրությամբ կարող եք մասնակցել բաց պարապմունքներին, առցանց հանդիպումներին, կլոր սեղաններին։

Հավաքին միանալու համար անհրաժեշտ է գրանցվել:

Ծանոթացե՛ք նաև՝

Ստեղծագործական հավաքի օրացույցին, ընթացքին, արդյունքներին կարող եք հետևել mskh.am-ում, հավաքի բլոգում, «Դպիր» մանկավարժական հանդեսում, սոցցանցերում։ 

Leave a comment