Մայիսի 2-26
Կազմակերպիչ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Աջակից՝ ԿԳՄՍՆ
Մասնակիցներ՝ Հեղինակային կրթական ծրագրի հեղինակներ, սովորողներ, ծնողներ, գործընկերներ
Բովանդակային ուղղություններ
- 2023-2024 ուսումնական տարվա ուսումնական պլանների, ուսումնական պլանի կազմակերպման կարգերի քննարկում՝ փոփոխություններ, լրացումներ ուսումնական պլաններում
- դպրոցների զարգացման ծրագրեր․ուսումնական նյութական, մեդիա միջավայրի զարգացման նախագծեր
- օրացուցային նախագծեր
- ամառային, ձմեռային ուսումնական ճամբարներ
- արշավախմբային, գյուղական, հայրենագիտական, ռազմամարզական, բնապահպանական ճամբարներ
- արտադրությամբ ուսուցման նախագծեր, համերգներ, ցուցահանդեսներ, «Գեղարվեստը կրթահամալիրում» նախագծեր
- Ելքի, Մուտքի ստուգատեսներ
- «Ես կարողանում եմ»
- ավագ դպրոցի սովորողի հետազոտական աշխատանքներ
- «Ցտեսություն» նախագիծ
- Հանրակրթության նոր չափորոշիչ – հեղինակային ծրագիր. Բլեյանի դպրոցի առաջարկները ԿԳՄՍՆ
- 5 տարեկանների ուսուցման ծրագիր. հեղինակային ծրագրի այլընտրանքը դպրոցում նախապատրաստական ուսուցման մեկամյա պետական ծրագրին
- ԿՏԱԿ-ում հեղինակային կրթական ծրագրի հարթակը
- Հեղինակային կրթական ծրագրի մանկավարժական աշխատողի կամավոր ատեստավորում
- Բլեյան կրթական ցանց․ 2023-2024 ուսումնական տարվա համագործակցային նախագծեր
- Համագործակցային և դրամաշնորհային ծրագրեր, ստարտափ նախագծեր
- Նոր չափորոշչի ներդրմանն ուղղված նախագծեր Վայոց ձորում, Գագարին կլաստերում
- Հեղինակային կրթական ծրագրի տարածման նախագծեր
- Մայիսյան հավաքի օրերին հանձնվող մրցանակներ
Աշխատակարգ
Երկուշաբթիից ուրբաթ՝ 9։00 – 9։15․ առավոտյան ընդհանուր պարապմունք Արևելյան, Արևմտյան, Հյուսիսային, Հարավային դպրոց-պարտեզներում, Միջին, Ավագ դպրոցներում, Քոլեջում
Յուրաքանչյուր ուրբաթ
9։00-9։15՝ ուսումնական ժամերգություն Սուրբ Երրորդություն եկեղեցում
15։15-16։00՝ ուրբաթ-համերգ Մարմարյա սրահում
9։20-12։35՝ ուսումնական բաց պարապմունքներ Արևելյան, Արևմտյան, Հյուսիսային, Հարավային դպրոց-պարտեզներում, Միջին, Ավագ դպրոցներում, Քոլեջում
Արևելյան, Արևմտյան, Հյուսիսային, Հարավային դպրոց-պարտեզներում՝
- 2-4 տարեկանների խնամքի և զարգացման խմբերի բացօթյա գործունեություն
- ընդհանուր պարապմունք
- պարտեզապուրակային գործունեություն, միջավայրի խնամքի զարգացման նախագծեր, նորամուտներ
- «Իմացումի հրճվանք» ծրագրի 5 տարեկանների, 3-րդ, 4-րդ դասարանների «Ես կարողանում եմ»ելքի ստուգատես
- 5-րդ դասարանների ելքի-մուտքի ստուգատես
- սովորողի նախասիրությունների զարգացման ստուգատես՝ համերգ, ցուցադրություն, ցուցահանդես, մրցաշար
- երկարացված օրվա ծրագրի նախագծեր՝ ազգային-բակային խաղեր, ընթերցողական նախագծեր
- ընդհանուր պարապմունք
- 5-րդ դասարանցիների մուտքի ստուգատես
- 8-րդ դասարանցիների ելքի ստուգատես
- բնագիտական փորձեր
- սովորողի նախասիրությունների զարգացման ստուգատես՝ համերգ, ցուցադրություն, ցուցահանդես, մրցաշար
- ընդհանուր պարապմունք
- ավագ դպրոցի սովորողի հետազոտական աշխատանքներ
- «Ցտեսություն» նախագիծ
- Զենիթ բենդի մենահամերգ
- Թատերական ակումբը հրավիրում է ներկայացման
- Քանդակի ընտրությամբ խմբի սովորողների ցուցադրություն-պաշտպանություն
- Շրջանավարտների անհատական ցուցահանդես գունանկարի գծանկարի արվեստանոցում
- Ուսումնական պլանի ռազմամարզական բաղադրիչը․ ռազմամարզական ցուցադրական պարապմունք
- Դավիթ Գևորգյան ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ
- Քոլեջի կանաչ և ծաղկած այգին
- Ուրբաթ համերգ
- Սեբաստացի գինու շնորհանդես
- Ուսումնական տարվա ամփոփման-գնահատման-ներկայացման ամփոփումներ
Հասարակագիտական-հայրենագիտական-հետազոտական նախագծերի ամփոփում․
Օտար լեզվով նախագծերի ամփոփում - Դիպլոմային նախագծերի նախապաշտպանություն
- «Խելք-խելքի տանք» ակումբային գործունեության սկիզբ
- Շախմատի մրցաշար․ պատասխանատու
- Ուսանողների ուսումնական տարվա ամփոփում
13։00-14։00՝ հանդիպումներ, վարպետության պարապմունքներ
14։30-16։00՝ մասնագիտական զարգացման պարապմունքներ, քննարկումներ, կլոր սեղաններ
Ավելին՝